Քրիստինե Պեպելյանի և Սարգիս Եղիազարյանի գեղեցիկ տեսահոլովակը․ տեսանյութ

Տեսահոլովակը բաղկացած է կադրերից, որտեղ չկան սյուժեներ։ Քրիստինեն ու Սարգիսը ներկայացրել են հոգևիճակներ, սիրային էմոցիաներ, որոնք արտահայտվել են կադրային տեսարաններով։

Սարգսի և Քրիստինեյի՝ սեր իմ երգը արդեն 2,3 միլիոն դիտում ունի ու 19000 լայք։ Սա նշանակում է, որ երգը հասել է հասցեատերին։ Քրիստինեի վերջին շրջանի առավել պասիվ գործունեությունը կապված է երեխայի հետ անցկացրած ժամանակի հետ։ Որովհետև Քրիստինեն երկար էր սպասել նրան, և հիմա չի ուզում քիչ ժամանակ անցկացնել նրա հետ։

Սակայն Ս․ Եղիազարյանը ամեն բան կազմակերպելով ինքնուրույն, զուտ հրավիրել է Քրիստինեին երգելու, որպեսզի Քրիստինեն երկար ժամանակ չկորցնի նախապատրաստման շրջանում։ Սարգիսը ինսթագրամում 71000 հետևորդ ունի ու ստացել է կապույտ նշան։

Քրիստինեն ևս ակտիվ է ու վերջերս տեղադրել է հոլովակ փոքրիկի հետ,  որի դեմքը ցույց չի տվել: Քրիստինեն անձնականը չի ցանկանում հանրային սարքել ու նաև չի խոսում ամուսնու մասին։ Սարգսի ու Քրիստինեի համագործակցությունը անխոս ստացված է ու հաջող։

Понравилась статья? Поделиться с друзьями: