Քրիստինե Պեպելյանը նոր, գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ ահա թե ում է այն նվիրված

Հայտնի երգչուհիներից Քրիստինե Պեպելյանը նոր ստեղծագործություն է ներկայացրել իր կատարումները սիրող երաժշտասեր անձանց համար։ Երգչուհու նոր ստեղծագործությունը նվիրված է եղբայրներին։

Չնայած Քրիստինեն հարազատ եղբայր չունի, սակայն երգում է բոլոր եղբայրների համար։ Այն եղբայրների, ովքեր քույրերի անբաժան մասնիկն են, թև ու թիկունք են ընտանիքի և քրոջ համար։

Երգը ռիթմիկ ու պարային ստեղծագործություն, է, սակայն միևնույն ժամանակ անչափ հուզիչ և հուզումնառատ գործ է, որի հեղինակել է Րաֆֆի Ալթունյանը։ Երգի գործիքավորմամբ զբաղվել է Արմեն Սարգսյանը։

Երգի հրապարակմանը կից գրված է, որ երգը ունի հասցեատեր և այն նվիրվում է Դավիթ Մուրադյանին։

Հիշեցնենք, որ Քրիստինեն վերջերս հայտնվել էր հիվանդանոցում, ինչի մասին անձամբ էր հայտնել իր սոցհարթակում՝ տեղադրելով լուսանկար՝ հիվանդանոցային տեսարանով։

Քրիստինե Պեպելյանի նոր, գեղեցիկ ու հուզիչ ստեղծագործությունը կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքը ստեղծագործության մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: