«Քո օրն է»․ բոլոր տոների անկրկնելի երգ՝ Ռիփփիից (տեսանյութ)

Գեղեցկուհի երգչուհի Ռիփփին նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Քո օրն է»։ Երաժշտությունն ու խոսքերը նրբադեմ Ռիփփին ինքնուրույն է գրել, գործիքավորման ու միքսի վրա Գոռ Հակոբյանն է աշխատել։

Տեսահոլովակը, թեև ժամանակակից ոճի է, բայց, իսկական հայուհուն համահունչ, նա իր տեսահոլովակում նաև հնչեցրել է զուռնան՝ հիասքանչ Անդրանիկ Գևորգյանի կատարմամբ։ Նրա անզուգական հնչյունները խոցում են սիրտը, երբ այն վիրավոր է, և բերկրանքի ու ջերմության անմոռանալի պահեր է պարգևում։

Տեսահոլովակում Ռիփփին երկու լուք է ներկայացնում․ տարբեր, բայց անչափ գեղեցիկ ու համահունչ այս հրաշք կատարմանը։ Ներկայանալով վարդագույն փայլփլուն հանդերձանքով, Ռիփփին գայթակղում է բոլորին, համեստ պիջակով՝ լրջացնում իր կերպարը։

Տեսահոլովակի ռեժիսորը՝ հենց ինքը Ռիփփին է․ իր առաջին աշխատանքն է, բայց վստահորեն կարելի է փաստել, որ դա իր մոտ ստացվել է։ Տեսահոլովակը դինամիկ է ու թեթև՝ տեսարանների գեղեցիկ կրկնությամբ։ Վայելեք այն։

Понравилась статья? Поделиться с друзьями: