Քոնն է սիրտս․․․ Ռազմիկ Ամյանն անչափ գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել

Ռազմիկ Ամյանը հերթկան նոր ստեղծագործությունն է ներկայացրել։ Վերջերս երգիչը մեկը մյուսի ետևից նոր ստեղծագործություններ է ներկայացնում և ուրախացնում երկրպագուներին։

Նոր երգը վերնագրված է «Քոնն է սիրտս»։ Այն սիրո մասին մեղեդային երգ է, որն անմիջապես սիրվել է։ Այն իսկապես գեղեցիկ երգ է։ Դա են վկայում դրական մեկնաբանությունները, որոնք պրեմիերայից անմիջապես հետո հայտնվեցին երգչի յութուբյան հոլովակի ներքո։

Երգի խոսքերը հեղինակել են Գրիգոր Կյոկչյանը և Ռազմիկ Ամյանը, իսկ երաժշտությունը պատկանում է Գուրո Գասպարյանին։

«Քոնն է սիրտս, քոնն է, քեզ համար է, քոնն է մինչև գիշերվա հազարը, քոնն եմ ես քանի կա էս աշխարհը, առանց քեզ, սե՛ր, անհնար է։

Իմն է սիրտդ, իմն է, ինձ համար է, իմն է մինչև գիշերվա հազարը, իմն ես դու, քանի կա էս աշխարհը, իմն ես հավետ․․․»,- հնչում են ռոմանտիկ այս երգի բառերում։ Վայելեք այն ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!