Քիմ Քարդաշյանը բացահայտել է բարակ իրան ունենալու գաղտնիքը

38-ամյա հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի կազմվածքը միշտ բուռն քննարկումների տեղիք է տալիս, սակայն անտարբեր չի թողնում։ Շատ աղջիկներ հիանում են նրանով։ Շատերն էլ վստահ են՝ այդպիսի ֆիզիկական կառուցվածք ունենալ առանց վիրահատական միջամտության հնարավոր չէ։

Սակայն աստղը հերքում է այդպիսի պնդումները՝ ասելով, որ իր բարակ իրանը հատուկ սննդակարգի արդյունք է։ Նա խոստովանել է, որ վիրահատել է հետույքը, սակայն հերքում է լուրերն այն մասին, որ մի քանի կողոսկր է հեռացրել՝ նեղ և բարակ իրան ունենալու համար։

«Այսօր իմ գոտկատեղն իսկապես նեղ տեսք ունի։ Ինձ օգնում է բանջարեղենային դիտեան»,-ասել է Քիմը։

Ինչպես նա ավելի վաղ խոստովանել է՝ վերջերս միայն բուսական սնունդ է օգտագործում՝ բացառելով կաթնամթերքն ու մսամթերքը։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել։ Աստղը չի նշել, թե կոնկրետ երբ են դրանք արվել, բայց մի բան ակնհայտ է՝ դրանից ի վեր նա շատ է փոխվել։

Լուսանկարները գալիս են ապացուցելու, որ Քարդաշյանն ակտիվորեն աշխատել է իր արտաքին տեսքի ուղղությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: