Քարե անձրև՝ Ռումինիայում.սարսափելի է/ տեսանյութ/

Բնական աղետները վերջին ժամանկաշրջանում ավելի հաճախ են հիշեցնում իրենց մասին, բնությունը դուրս է եկել ասես իր բնականոն հունից՝ մարդկությանը տհաճ անակնկալների առջև կանգնեցնելով:

Այս օրերին աշխարհում թևածող վիրուսն էլ շատ մարդիկ բնության <<զայրույթի>> հետ են կապում, իսկ մարդկությունը չի կարող ոչինչ փոխել, եթե բնությունն այլ բան է նախատեսել: Ուղիղ մեկ տարի առաջ Ուկրաինան ցնցված էր. եկնքից ձվի մեծության քարեր էին թափվում, ջարդելով շրջապատում հանդիպած ամեն -ամեն ինչ, իսկ մարդիկ ապշահար այս ու այն կողմ էին վազում. իրենց անելիքը չգիտեին:

Մեծ կորուստներ կրեց այդ երկիրը, քանի որ կարկուտը թանկ ու էժան, կարևոր և անպիտան չէր ճանաչում, ջարդուխուրդ էր անում ամեն բան: Փողոցում՝ բաց երկնքի տակ կանգնեցված մեքենաների վրա մեծ անցքեր էին գոյացել՝ ճիշտ և ճիշտ կարկուտի չափ, տների պատուհաններն էին ջարդվել, պատերը՝ վնասվել:

Անտեղյակ մարդը կարող էր կարծել , թե տարածքը ռմբակոծվել է: Այսպիսին է բնությունը՝ անկանխատեսելի, բայց մարդը կարող է նվազագույնի հասցնել այսպիսի դեպքերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: