Քարերի հավասարակշռությունը կամ ձգողականության ուժը

Չսխալվեք: Մայք Գրաբը այս քարերը միմյանց վրա շարելու համար որևէ տեսակի սոսնձից չի օգտվում:

Այս քարերից յուրաքանչյուրը երկրի ձգողականության ուժի արդյունքում է կայուն և անշարժ մնում:

Հենց սրա համար է որ,Մայքը «Ձգողականության սոսինձ» է դրել այս ստեղծագործությունների անվանումը:

Հավասարակշռության հիման վրա է որ այս քարերը միմյանց վրա են գտնվում՝ բնության մեջ գտնվող հավասարակշռությունը:

Այս արվեստը բավականին հին է և իր արմատներն ունի աշխարհի տարբեր մշակույթների մեջ:

Որոշ մշակույթներ որմնադրությունը օգտագործում էին որպես մարդկանց ներկայության խորհրդանիշ, մյուսները հետքեր էին թողնում կամ որպես երախտագիտության խորհրդանիշ:

Մայքի համար կարևոր է այս արվեստի հոգևոր և մտավոր կողմը: Նա կարողանում է վայելել բնության գեղեցկությունը և ըմբռնել այն:

ԻՆչպես ինքն է ասում ՝ երբ սկսեցի զբաղվել այս արվեստով, հասկացա, որ սա լավ միջոց է անկյանք բնության մասնիկներին՝քարերին կյանք տալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: