Քանի տոկոս է հավանական վարչապետի ընտանիքի մոտ թոքաբորբի զարգացումը

Այսօր վարչապետը դարձյալ ստիպված եղավ վատ լուրեր հայտնել ժողովրդին՝ ամփոփելով, որ տիրող իրավիճակը գնալով ավելի է ահագնանում: Հասարակությունը մտահոգ է նաև վարչապետի ընտանիքի առողջության համար, հատկապես փոքրիկ Արփիի, ուստի Փաշինյանն ու նրա տիկինը շատ հաճախ հանրությանը տեղեկացնում են վերջին հետազոտությունների արդյունքների մասին:

Մի քանի օր առաջ Աննա Հակոբյանը մտահոգություն էր հայտնում նաև այն մասին, որ Շուշանի և Արփիի մարմնի ջերմաստիճանի տատանում է նկատվել, թեպետ հետո կարգավորվել է :

Վարչապետ Փաշինյանը ևս նշեց,որ ըստ բժշկի միայն 10 տոկոս է հավանական թոքաբորբի զարգացումն իրենց մոտ, քանի որ այս վիրուսի դեպքում որպես կանոն ավելի հաճախ հանդիպող դեպքերում , եթե հենց ի սկզբանե նկատելի չեն նախանշաններ , ապա հետո ևս ի հայտ չեն գալիս:

Թե՛ վարչապետը և թե՛ Աննա Հակոբյանը խոսելով իրավիճակի մասին հորդորում են ազգաբնակչությանը միասին , համախմբված տանել պայքարը, որը մի հոգու կամ մի կառույցի պայքար չէ: Փաշինյանը նաև վերջին իր եթերում հայտարարել էր, որ ապշած է .տիրող իրավիճակի իրական պատկերը նրան չէր ներկայացվել:

Понравилась статья? Поделиться с друзьями: