Քանի որ շատերին հետաքրքրում է, թե ինչից է մահացել մեր սիրելի դերասանուհին, ապա տեղեկացնում եմ. Զարուհի Խաչատրյան

Երեկ բոլորս ցավով տեղեկացանք սիրված ու կենսախինդ դերասանուհի Կարինե Բոռնազյանի անսպասելի մահվան մասին: Մամուլում սկսեցին շրջանառվել տարատեսակ տեղեկություններ, իսկ հանրությանն առավելաբար հետաքրքրում էր, թե ինչն է եղել ցավալի վախճանի պատճառը:

Դերասանուհի Զ. Խաչատրյանը սոցցանցային գրառմամբ պարզաբանում է հրապարակել, թե ինչից է մահացել սիրված դերասանուհի Կարինե Բուռնազյանը:

Դերասանուհին գրառումն արել է, քանի որ նախ մամուլում սխալ տեղեկություններ են շրջանառվում դերասանուհու մասին, ապա նաև շատերն են հարցրել, հետաքրքրվել, թե ինչն էլ եղել վաթսունմեկամյա դերասանուհու վաղաժամ մահվան պատճառը:

Զարուհի Խաչատրյանը գրել է, որ դերասանուհին տարիներ շարունակ պայքար է մղել մաշող հիվանդության դեմ, այն է՝ շաքարային դիաբետ և սիրտ-թոքային անբավարարվածություն, ինչի պատճառով էլ ի վերջո օրգանիզմը տեղի է տվել:

Զ. Խաչատրյանը նաև կոչ է անում լրատվամիջոցներին, միմյանց հետևելով, սխալ տեղեկատվություն չտարածեն դերասանուհու կենսագական դրվագների, մասնավորապես ուսումնառության առնչությամբ:

Զ. Խաչատրյանի գրառմանը կարող եք ծանոթանալ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: