Քանդակագործ Բաքր Թամոյանը քանդակել ու հավերժացրել է անմահացած հերոսին․ տեսեք որքան նման է ստացվել քանդակը․ ապշեցուցիչ աշխատանք

Հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ու այն հայրենակիցներին նվիրած տղաներն հերոսներ են։ Նրանցից և ոչ մեկը չպարտվեց չարաբաստիկ պատերազմում․ պարտվեց քաղաքականությունը, պարտվեցին քաղաքական գործիչները, բայց ոչ երբեք առաջնագծում կանգնած զինվորն ու կամավորը, որ անձնվիրաբար կանգնեցին առաջնագծում, պողպատյա վահան դարձան հայրենակիցների համար։

Իսկ մենք՝ հայրենակիցներս, կյանքի նպատակ դարձնենք հերոսների հավերժացումը։ Հավերժացնենք նրանց՝ ընդմիշտ խոսելով նրանց սխրանքներից։ Փոխանցենք նրանց հայրենանվիրությունը սերունդներին և հայրենիքն ապագայում հզոր կլինի, քանզի նրանց հերոսական ոգին հենց դա է թելադրելու ։

Ընդմիշտ խոսենք նրանց մասին, քանզի նրանք ապրում են մեր խոսքում, մտքում և հոգում։ Քանդակագործ Բաքր Թամոյանը քանդակել ու հավերժացրել է անմահացած հերոսներից մեկին՝ Սպարտակին։

Սպարտակն ու Դավիթը եղբայրներ էին և երկուսն էլ հերոսաբար ընկան մարտի դաշտում։ Քանդակագործի աշխատանքը համառոտ ներկայացված է ստորև կցված տեսանյութում։ Այն հիանալի աշխատանք է և հերոսին անմահացնելու լավագույն դրսևորում։


Այն հիանալի է ստացվել և նման հերոսին։ Սպարտակն ու Դավիթը անմահ են մեր մտքերում և հոգում։ Երախտագիտության խոսքերը չնչին են շնորհակալ լինելու նրան ու բոլոր հերոսներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: