Քաղաքական էլիտան առաջիկա օրերին հայ վանականներին Դադիվանքից կվտարի․․․

Նաիրա Զոհրաբյանը մի գրառմամբ է հանդես եկել, որտեղ խոսել է ադրբեջանցի կրոնավորի կողմից՝ Դադիվանքից վանականների դուրս բերման անհրաժեշտության մասին ելույթին։

Նրանք կարծում են, որ հայերն այդ եկեղեցիների հետ կապ չունեն և իրավունք չունեն այնտեղ լինելու։ Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ  կարծում է՝ այս հայտարարությանը կհետևի մեր վանաականների դուրս բերումը։

Տիկին Զոհրաբյանը  մասնավորապես գրել է․ «Հայ վանականներին կվտարեն Դադիվանքից։ Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգը (Դադիվանք),- հայտարարել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։

Ըստ սրա, հայերն այդ վանքի հետ կապ չունեն, քանի որ այն պատկանում է կովկասյան Ալբանիային և պետք է կառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից։

Էնպես որ, առաջիկա օրերին հայ վանականներին Դադիվանքից կվտարեն, դե հայ քաղաքական էլիտան+ ֆեյսբուքյան ռազմահայրենասիրական ջոկատները, բոլորս մի-մի նկար կդնենք՝ Դադիվանքի պատերը պաչելուց ու վերջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: