Փոքրիկ Մխիթարն արդեն ատամիկ ունի․ Աստղ Գալեյանի հրապարակումն այս մասին

Անմահ հերոս Մխիթար Գալեյանին ճանաչում են բոլորը և անսահաման շնորհակալ ու պարտք են բոլորը։ Մխիթարը և բոլոր-բոլոր անմահացած հերոսները մեզ բոլորիս տվեցին ապրելու և արարելու հնարավորություն, կրկին զգալու կյանքը, արևը, աշխարհը։

Հերոս տղաների մայրերը հավետ սպասումով ու կարոտով կմնան։ Որոշ հերոսածին մայրեր կյանքի, ապրելու իմաստը վերագտան  իրենց նորածին երեխաների մեջ։ Ահա կյանքն այսպես վերաիմասատավորել է Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։

Ամիսներ առաջ նա որդի ունեցավ, ում շնորհեց հերոս որդու անունը՝ Մխիթար։ Փոքրիկ Մխիթարն արդեն ինն ամսական է և ինն ամիս է, ինչ ժպիտ, ուրախություն ու երջանկություն է բերել լույսը մարած ընտանիքին։

Աստղ Գալեյանը իր փոքրիկ Մխիթարի փոքրիկ, բայց և անչափ կարևոր ձեռքբերումներով է ուրախանում և շարունակում ապրել։

Այս անգամ հերոսածին մայրիկը ցույց է տվել իր ինն ամսական Մխիթարին և հայտնել, որ փոքրիկն արդեն  ատամիկ ունի։ Լուսանկարները սիրով ներայացնում ենք նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: