Փոփոխություններ Սաուդյան Արաբիայում․ կանայք այսուհետ կկարողանան դուրս գալ երկրից առանց խնամակալ տղամարդու թույլտվության

Սաուդյան Արաբիայի իգական սեռի քաղաքացիները առանց խնամակալ տղամարդու թույլտվության արտասահման մեկնելու հնարավորություն կունենան։

Նախկինում դրա համար նրանց հարկավոր էր ամուսնու, հոր կամ եղբոր թույլատվությունը։

Այս կապակցությամբ ամերիկյան հանրահայտ The Wall Street Journal պարբերականը գրել է, որ այդպիսի իրավունքը «հազվագյուտ քայլ է՝ սաուդյան հասարակությունում արմատացած տղամարդկանց գերիշխանության համակարգի դեմ»։

Համապատասխան օրինագծում ասվում է, որ առանց տղամարդու թույլտվության երկիրը կարող են լքել 18 տարին լրացած կանայք։

Տվյալ պահին Սաուդյան Արաբիայից արտերկիր մեկնելու համար 21 տարեկանից ցածր տղամարդիկ և ցանկացած տարիքի կանայք պետք է համապատասխան թույլատվությունն ունենան։

Նշենք, որ Սաուդրան Արաբիայում կանանց արդեն թույլ են տվել ավոտմեքենա վարել, մարզասրահ հաճախել, սեփական բիզնեսը բացել, ընտրել ծննդաբերության միջոցը, ինչպես նաև աշխատել ռեստորաններում և վիրահատության համաձայնել։

Սակայն սաուդցի կանայք ինքնուրույն ամուսնանալու իրավունք չունեն։

Հավելենք նաև, որ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը գտնվում է Արևմտյան Ասիայում՝ զբաղեցնելով Արաբական թերակղզու զգալի հատվածը։ Պետության տարածքը 2․150․000 ք/կմ է։ Այսպիսով, տարածքով Սաուդյան Արաբիան Միջին Արևելքի ամենամեծ պետությունն է, իսկ արաբական աշխարհում մեծությամբ երկրորդն է՝ զիջելով Ալժիրին։ Այն միակ երկիրն է աշխարհում, որին և՛ Կարմիր ծովի, և՛ Պարսից ծոցի մերձակայքում առափնյա շրջաններ են պատկանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: