Փորձեք գտնել ճիշտ պատասխանը․ այն այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից

Հավաքեք ուժերը, վերհիշեք դպրոցական գիտելիքները, լարեք ուշադրությունը, իսկ եթե կուզեք օգնության կանչեք ձեր դպրոցահասակ երեխաներին (հավատացեք՝ այս հարցում միայն նրանք կարող են ձեզ օգնել)։

Ներկայացնում ենք ձեր կողմից այդքան սիրված մաթեմատիկական հերթական պատկեր-առաջադրանքը։ Դրանց օգնությամբ ազատ ժամանակը հետաքրքիր կարող է անցնել և բացի այդ կօգնի  զարգացնել ուղեղը և առավել ճկուն դարձնել։

Ներկայացված լուսանկարի առաջին առաջադրանքում, ինչպես նկատեցիք պատկերված է երեք տանձ, որոնց ընդհանուր արժեքն է 21: Դժվար չէ հասկանալ, որ յուրաքանչյուր տանձի արժեքը յոթ է։

Երկրորդ առաջադրանքում կիտրոնի արժեքը հինգ է (5․7+5=40)։ Ելակը համարժեք կլինի տասի (5․10+10=60)։  Իսկ վերջում պատկերների փոխարեն տեղադրենք ստացած թվերը՝ 10+(2․5)․(2․7)=150։ Հենց այստեղ է հարկավոր չափազանց մեծ ուշադրությունը, քանի որ շատերը  սխալվում են հենց այստեղ։

Վերջին առաջադրանքում պատկերված է երկու կիտրոն և երկու տանձ, որն էլ պետք է հաշվել համապատասխան քանակով և ձևով։ Ճիշտ պատասխանն է 150։

Понравилась статья? Поделиться с друзьями: