Փողոցում թքելու համար տուգա՞նք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին մամուլի խոսնակը , ով իր պաշտոնից իր իսկ դիմումի համաձայն բոլորովին վերջերս է ազատվել, ֆեյսբուքյան իր հարթակում գրառում է արել , համաձայն որի ՝ Գնդոյան առաջարկում է Կորոնավիրուսի տարածման համատեքստում սահմանված տուգանքների թվում ավելացնել նաև փողոցում թքելու և քթաթորանքը գետնին թափելու համար նախատեսված տուգանք ՝ կրկին 10000 դրամ չափով:

Գնդոյանը կարծում է , որ դա ևս մանրէների տարածման լուրջ աղբյուր է և նաև ՝ հակահիգիենիկ է:  Հրապարակմանը կից հրապարակման հեղինակն օգտագործել է նաև հանրային-կեցության-մշակույթ հեշթեգերը:

Հրապարակումը շատ արագ տարածում գտավ համացանցում, իսկ մեկնաբանություններում մեր հայրենակիցները նշում են , որ շատ երկար են սպասել այդպիսի խելամիտ առաջարկի, և որ շատ տեղին կլինի այդպիսի որոշման ընդունումը, ինչի կարիքը մեր երկրում, կարծես թե , զգացվում է:

Այս համատեքստում տեղին է հիշել Սինգապուրի օրինակը . այս երկրում սահմանվել են մեծ տուգանքներ փողոցում թքելու համար, այս մասին իր խոսքում մի  առիթով նշել է նաև ՀՀ վարչապետը՝ հավելելով. «Թվում է, թե ,դե, մարդ է, թող թքի իր համար: Բայց սա քաղաքակրթական խնդիր է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: