«Փաստորեն Միլան շատերից շատ բան է կրկնօրինակում»․ Սիլվա Հակոբյանը դստեր մասնակցությամբ հերթական զվարճալի տեսանյութն է հրապարակել

Երգչուհի Սիլվա Հակոբյանը իր հետևորդներին հաճախ է  ուրախացնում՝ հանրայնացնելով դստեր՝ փոքրիկ Միլայի մասնակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր։

Երգչուհու հետևորդներն իսկապես շատ են ուրախանում՝ տեսնելով Միլայի մասնակցությամբ յուրաքանչյուր հրապարակում։ Միլան որքան մեծանում է, այնքան համովիկ է դառնում։ Օրերս էլ փոքրիկ հրաշքի ծննդյան օրն էր և մկրտությունը։

Երջանիկ ծնողներն ուղղակի վայելում են դստեր հրաշալի տարիքը և իրենց ուրախությամբ ու երջանկությամբ կիսվում սոցիալական հարթակներում։

Այդ է պատճառը, որ Միլայի երկրպագուները շատացել են և անգամ Սիլվայի հետևորդները հանդիմանում են նրան մեկնաբանություններում, երբ չեն տեսնում հրապարակումներում Միլային։ Սիլվան և դուստրը մշտապես միասին են։

Նրանք կարծես երկու հրաշալի ընկերուհիներ լինեն։ Այս անգամ Սիլվա Հակոբյանը հերթական զվարճալի տեսանյութն է հրապարակել դստեր մասնակցությամբ, որտեղ Միլան սեղանին դրված դատարկ օղու բաժակները վերցնում է և կարծես խմում։


Երգչուհին տեսանյութին կից գրել է․ «Փաստորեն Միլան շատերից շատ բան է կրկնօրինակում»։ Զվարճալի տեսանյութը ներկայացնում ենք կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: