Փաշինյանի մամուլի քարտուղարը ծաղրել է Սերժ Սարգսյանին

Վարչապետի նորանշանակ մամլո խոսնակ Մանե Գևորգյանը սոցցանցային գրառմամբ անդրադարձ է կատարել Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը, որտեղ նախկին նախագահը հանդես է գալիս խորհրդով: Նա խորհուրդ էր տալիս հետևել վարչապետի լայվերին, քանզի դրանք զուրկ են իմաստից:

Մ. Գևորգյանը, գրառման մեջ դիմելով Ս. Սարգսյանին, նշել է, որ ինքը քաջատեղյակ է, որ այդ լայվերն ամենևին էլ իմաստազուրկ չեն, քանզի դրանց իմաստալից լինելու մեջ նա անձամբ է համոզվել իր ներկայիս թոշակառուի կարգավիճակով՝ դարձյալ հիշեցնելով նրա և նրա շրջապատի կոռումպացված լինելու և մի մասի փախուստի մեջ գտնվելու հանգամանքը:

Վարչապետի մամլո խոսնակի այս գրառմանն արձագանգել են բազմաթիվ այլ օգտատերեր՝ հայտնելով իրարամերժ ու տարաբնույթ կարծիքներ: Մի մասը գովաբանել է աղջկա համարձակ ու դիպուկ անդրադարձը:

Մեկ այլ մասն էլ բացատրություններ է պահանջել առ այն, թե ինչու է Ս. Սարգսյանը դեռևս ազատության մեջ, եթե նրանց պնդմամբ նա և նրա շրջապատը ներքաշված է նշյալ հանցանքներում:

Понравилась статья? Поделиться с друзьями: