Փանքեյք․ անսահման համեղ է և պատրաստվում է անչափ դյուրին եղանակով

Վերջին տարիներին շատերը և շատ ընտանիքներ սովետական հայտնի և, իհարկե, համեղ ալադիները փոխարինեցին փանքեյքով։ Փանքեյքն ավելի նուրբ է, փափուկ ու բերանում հալվող։

Այս համեղագույն բլիթների պատրաստման հազարավոր ձևեր, մոտեցումներ կան։ Ահա դրանցից մեկը։

Այն պատրաստելու համար սկսեք նախապատրաստել հետևյալ մթերքները՝

2 հավկիթ- (սենյակային ջերմաստիճանի)

Թթվասեր — 3/4 բաժակ

Կաթ — 1 բաժակ

Շաքարավազ — 3-4 ճ/գ

Ձեթ կամ կարագ՝ (4ճ/գ)

Վանիլի էքստրակտ (ըստ ցանկության)

Ալյուր — 2 բաժակ

Փխրեցուցիչ — 2-3 թ/գ

Աղ — 1/2 թ/գ

Այս բաղադրատոմսը պատկանում է Հեղինե Շալունցին, ով սոցիալական իր հարթակում սիրով կիսվում է փորձով  և ներկայացնում մեկը մյուսից համեղ բաղադրատոմսեր։ Նա առաջարկում է սկզբում միախառնել չոր, ապա թաց բաղադրիչները, այնուհետև այդ երկուսը խառնել միմյանց: Այս մոտեցմամբ դուք կստանաք բերանում հալվող, փափուկ փանքեյքեր, որոնք կդառնան ձեր ընտանիքի սիրելի։

Պատրաստման մանրամասները ներկայացված են ստորև բերված տեսանյութում։ Պատարստեք և վայելեք արևոտ կիրակին։

Понравилась статья? Поделиться с друзьями: