Ցավալի. մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին

Հայաստանի լավագույն շախմատիստ, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր, օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանի կինը՝ 33-ամյա Արիաննե Կաոիլին, երկու շաբաթ կենաց-մահու կռիվ տալուց հետո, գիշերն իր մահկանացուն է կնքել։ Բոթը հաստատել է ինքը՝ Լևոնը․ «Խոսքեր չունեմ արտահայտելու կնոջս՝ Արիաննայի կորստի ծանր վիշտը: Նա ինտելիգենտ, աշխատասեր և կենսուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք ապրեց… Ես սիրում եմ քեզ, քաղցրիկս: Ննջիր խաղաղությամբ»,- գրել է Լևոնը՝ թվիթերյան էջում:

Արիանայի մահվան լուրին անդրադառնալիս՝ շատերը շեշտում էին այն կարևոր փաստը, որ Արիանան շատ էր սիրում Հայաստանը, հայկականամեն ինչ, չնայած որ իր հայ չլինելուն: Նա հայ հողում ապրում էր իր մեծ սիրո բերումով:

Շատերն են հիշում Արիանայի այն գեղեցիկ արտահայտությունը, որով նա իր սերն էր արտահայտում Հայաստանի նկատմամբ՝ ասելով, որ ամուսնանալով Լևոնի հետ՝ ինքն ամուսնանում է ողջ Հայաստանի հետ:

Շատերը սիրով հիշում էին, թե նա ինչպես էր իր հարսանիքին Չարենց արտասանում: Նա ընտրել էր հեղինակի հայտնի գլուխգործոց- սիրո խոստովանումթունն ուղղված իր հայրենիքին:

Ինչպես հայտնի է՝ Արիանան, օրեր առաջ վթարի էր ենթարկվել, իսկ բժիշկները նրա վիճակը ծանր էին բնութագրում: Մի քանի օր կենաց մահու պայքար մղելով՝ երեսունչորսամյա Արիանան ի վերջո հանձնվում է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!