Ցավալի․ մահացել է հայկական կինոյի լեգենդար նվիրյալներից մեկը․ մանրամասներ

Հայկական մշակույթը վերջին շրջանում սկսել է ինտենսիվորեն կորցնել իր լեգենդար ու անվանի ներկայացուցիչներին։ Ամեն օր մի ցավալի ու անդառնալի կորստի մասին ենք տեղեկանում։ Հերթական նմանօրինակ տխուր լուրը Կինեմատոգրաֆիստների միությունից է։

Այսօր հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է ևս մի լեգենդար մշակութային գործիչ, միության կինոօպերատոր, հայ կինոյի ամենից ակնառու նվիրյալներից մեկը՝ Լևոն Աթոյանցը։ Նրան ժամանակին իր արդյունավետ մշակութային գործունեության համար արժանացրել են «Մշակույթի ասպետ» շքանշանը։

Լևոնի Աթոյանցը ծնվել ու դպրոցական կրթություն է ստացել Թիֆլիսում, բարձրագույն կրթությունը ստացել է լենինգրադյան կինոճարտարագետների ինստիտուտում։ Աշխատել է Վրաստանի մայրաքաղաքի Ժողովրդական տանը, ապա եկել է Երևան։

Նա նկարահանել է ավելի քան երեսուն ֆիլմ։ Խորապես ցավակցում ենք Լևոն Աթոյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, մեր ողջ հանրությանը:

Լևոն Աթոյանցի կորուստը մեծ կորուստ է ինչպես հայկական կինոյի, այնպես էլ ողջ հայ մշակույթի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!