Ցավալի․ խորը կսկիծով հայտնում ենք, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել են երկու զինվոր․ ահա թե ովքեր են նրանք․ լուսանկարներ

Այսօր կեսօրից որոշ ժամանակ անց խիստ մտահոգող լրատվություն շրջանառվեց սոցհարթակներում, որը գուժում էր նոր մարտական գործողությունների մեկնարկի մասին։

Հընթացս սկսեցին խոսվել նախ վիրավորում ստացածների, ապա նաև՝ երկու զոհված զինծառայողների մասին։ Նրանց մահվան մասին հայտնողները հղում էին տալիս տեղի հիվանդանոցին։

Քիչ առաջ պաշտոնական տեղեկատվությամբ ցավալի կերպով հաստատվեց Մխիթարյան Արթուրի և Ղարիբյան Ռուդիկի մահվան մասին լուրը։ Հանացանցում շրջանառության մեջ են դրվել պայծառ երիտասարդների լուսանկարները։

Տղաներից երկուսն են քսանամյա երիտասարդներ են։ Ըստ հասանելի տվյալների՝ լարված իրավիճակը տարածքային լայն ընդգրկումներ ունի։ Ըստ պաշտոնական լրատվության՝ զիրավոր տղաների վիճակը կայում է, իսկ կյանքը՝ ապահով։

Հայտնի է նաև, որ վիրավորները ևս երկուսն են։ Երեկոյան իննից հետո լարված վիճակը որոշակիորեն կայունացել է և գնահատվում է հարաբերական կայուն։

Խորը կսկիծով միանում ենք հնչած ցավակցական ու մխիթարական խոսքերին, որոնք հրապարակվել են պաշտոնական լրատվության մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: