Ցանկանու՞մ եք ճամփորդել Ասիայում․ ահա և 13 ամենագեղեցիկ քաղաքները

CNN պարբերականի հեղինակները կազմել են Ասիայի ամենագեղեցիկ քաղաքների վարկանիշը։

Առաջին տեղում հնամենի Հոյան քաղաքն է, որը գտնվում է Վիետնամի կենտրոնական ափին։

Երկրորդ տեղում է ծաղկավետ Յուֆուին գյուղը։ Այն Ճապոնիայի հարավ-արևելքում է՝ Օիտա պրեֆեկտուրայում, Քյուսու կղզում։

Առաջատարների եռյակը եզրափակում է Ջորջթաունը՝ Մալայզիայում։

«Մի շարք այլ բաների թվում Ասիայում ճամփորդները կարող են բացահայտել զարմանահրաշ քաղաքներ, որոնցում տիրում է ռոմանտիկան, պատմությունն ու գեղեցկությունը։

Եթե դուք գաղութային ժամանակաշրջանի ճարտարապետություն եք փնտրում, ցանկանում եք ընկղմվել պատմության մեջ և վայելել հիասքանչ բնապատակերները, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ասիայի 13 ամենագեղեցիկ քաղաքները»,-ասվում է հաղորդագրությունում։

Հոյան, Վիետնամ

Յուֆուին, Ճապոնիա

Ջորջթաուն, Մալայզիա

Վիգան, Ֆիլիպիններ

Լուանգ Փրաբանգ, Լաոս

Կամպոտ, Կամբոջա

Կոտա Գեդե, Ինդոնեզիա

Գալե, Շրի Լանկա

Չժոուչժան, Չինաստան

Մավլինոնգ, Հնդկաստան

Հանդրուք, Նեպալ

Սայ Կունգ, Հոնկոնգ

Փհուքեթ, Թաիլանդ

Դե ինչ վայելեք Ասիան, վայելե՛ք կյանքը։ Աշխարհը հիասքանչ է և մեր պատկերացրածից շատ ավելի մեծ։ Ձեզ մնում է միայն ընտրել հերթական վայրը, որը ցանկանում եք բացահայտել, և սկսել ճամփորդությունը։ Ի դեպ, ճամփորդել չի նշանակում միայն նորանոր բացահայտումներ անել, այդ ժամանակ դուք նորովի եք բացահայտում ինքներդ Ձեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями: