Տրամադրություն բարձրացնող աղանդեր․ շոկոլադե թխվածք՝ հատապտուղներով

Եթե դուք որոշել եք սառեցված հատապտուղներով և շոկոլադով թխվածք պատրաստել, թույլ տվեք հատապտուղներին հալչել և քամե՛ք ավելորդ հեղուկը։

Այդպիսի թխվածք պատրաստելու համար հարկավոր է 75 գրամ սև շոկոլադ (72 տոկոս), սենյակային ջերմաստիճանի ներքո գտնված 4 ձվի սպիտակուց, 175 գ․ շաքարավազ, 75 գ․ ցորենի ալյուր, 25 գ․ կակաո, 150 մ/լ եռացրած ջուր, 150 գ․ ցանկացած տեսակի հատապտուղ։

Ջնարակի համար անհրաժեշտ է ունենալ 80 գրամ սև շոկոլադ, որից 72 տոկոսը՝ կակաո, 80 մ/լ եռացրած ջուր։
Թխվածքը կարող եք զարդարել 125 գրամ թարմ հատապտուղներով, ինչպես նաև անանուխով։

Նշենք, որ պատրաստի թխվածքը պետք է եփվի 180 աստիճան ջերմությամբ տաքացված ջեռոցում։
Ինչպե՞ս պատրաստել այս համեղ աղանդերը։

Մասերի բաժանված շոկոլադի, կակաոյի և 150 գ․ շաքարավազի վրա եռացրած ջուր լցնել։ Խառնել, մինչև միատարր զանգված ստացվելը։
Հարիչի միջոցով սպիտակուցները փրփուրի վերածել՝ աստիճանաբար հավելելով մնացած շաքարավազը։

Շոկոլադե խառնուրդին հավելել մաղած ալյուրը, լավ խառնել։ Դրան հավելել հարած սպիտակուցների մեկ քառորդը, խառնել, ավելացնել մնացած սպիտակուցները, զգուշորեն խառնել։

Խմորը լցնել տարայի մեջ, որում պետք է եփել։ Վերին շերտին շարել հատապտուղները։ Թխել նախապես տաքացրած ջեռոցում, 30-35 րոպե։ Ջեռոցից հանելուց հետո թողեք, որ թխվածքը սառչի։

Ջնարակը պատրաստելու համար հարկավոր է մանրացրած շոկալադին եռացրած ջուր լցնել, խառնել՝ մինչև միատարր զանգված ստանալը։
Սառչած թխվածքը դնել համապատասխան ափսեում, վրան լցնել շոկոլադե ջնարակը և զարդարել թարմ հատապտուղներով ու անանուխով։

Понравилась статья? Поделиться с друзьями: