Տոման խոսել է իր և Պոնչի սիրավեպի մասին

Շանթի եթերով հեռարձակվող «Վումենս քլաբ» հումորային, սթենդ-ափ ոճի հեռուստանախագծի շրջանակներում հանդես եկող Տոման վերջերս գրավել է հեռուստադիտողի և իր հետևորդների ուշադրությունը համացանցում շրջանառվող տեղեկությունների և հրապարակված վիդիոների պատճառով:

Հիմնվելով հրապարակված լուսանկարների ու վիդիո-տեսանյութերի վրա՝ երկրպագուներից ու հետևորդներից շատերը Տոմային սիրային հարաբերություններ էին վերագրում հեռուստաշոուի իր խաղընկերոջ՝ Պոնչի հետ, ինչին ի պատասխան սթենդափային դերասանական այս զույգից երկուսն էլ լուռ էին մնում և հաստատող կամ ժխտող ոչինչ չէին պատասխանում:

Լռությունն ի վերջո խախտել է Տոման, իսկ դրա համար առիթ ու պատճառ է եղել նրա ինստագրամյան ուղիղեթերային շփումը երկրպագուների հետ:

Օնլայն հարթակում շփվելով մարդկանց հետ՝ Տոման չի կարողացել անտարբեր անցնել շարունակաբար կրկնվող հարցի կողքով, թե արդյոք ինքն ու Պոնչը միասի՞ն են, թե՞ ոչ:

Տոման պատասխանել է, որ վստահաբար ոչ, իրենք ընդամենը լավ ընկերներ են, ոչ ավելին:

Понравилась статья? Поделиться с друзьями: