Տոման, Ավետը, հանդիսատեսը և ժյուրին լաց եղան․ անսահման հուզիչ

Դերասանուհի Թամարա Պետրոյանը, ով առավել հայտնի է Տոմա անվամբ և Ավետ Բարսեղյանն այս ընթացքում միասին են հանդես գալիս․

նրանք համատեղ վարում են Ազգային երգիչ երաժշտական նախագիծը։ Նախագիծը սիրվել է և բազում հեռուստադիտողների գամել էկրաններին։

Իսկ Տոման և Ավետը յուրահատուկ կերպով են համեմել նախագիծը։ Եթերի ժամանակ Տոման մասնակիցներից մեկի կատարումից հուզվեց և սկսեց հենց բեմում լաց լինեն։ Նա հայտնեց, որ մասնակցի երգի (Կռունկի թևով) բառերը իրեն տարան Արցախ և ետ բերեցին, իսկ շրջափակված Արցախում Տոմայի մայրիկն է։

Այս խոսքերն անասելի հուզեցին բոլորին և հանդիսատեսը, ժյուրին և Ավետը ուղղակի չկարողացան զսպել արցունքները և սկսեցի Տոմայի հետ լաց լինել։ Հուզվել էր նաև մասնակիցը, ով կատարել էր այդ երգը։

Իսկ Տոման արագ մաքրելով արցունքները՝ բեմից դիմեց մայրիկին և ասաց, որ շուտով ճանապարհը կբացվի և ինքը կգա Արցախ։ Այս հուզիչ հոլովակն առաջարկում ենք  դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: