Տանը պատրաստված շոկոլադ՝ 10 րոպեում․ համեղ է և շատ բնական

Տնային պայմաններում շոկոլադ պատրաստելը շատ դյուրին է, իսկ այն մեկ անգամ փորձելուց հետո դուք կհրաժարվեք խանութից շոկոլադ գնելուց։

Բաղադրիչներ՝

5 ճ/գ կակաո,

50գ․ սերուցքային կարագ,

2 ճ/գ շաքարավազ,

0․5 բաժակ կաթ

Պատրաստման եղանակը։

Կաթը լավ տաքացնել՝ թույլ չտալով, որ եռա։ Առանձին տարայում խառնել շաքարավազն ու կակաոն և լցնել տաքացված կաթի մեջ։ Հետո այդ զանգվածին հավելել հալեցված սերուցքային կարագը։

Եփել խառնուրդը՝ անդադար խառնելով առավելագույնը 2 րոպե։

Տաք շոկոլադը լցնել փոքրիկ տարաներում, սառեցնել և մի քանի ժամ թողնել սառնարանում՝ լավ սառչելու համար։

Երկու ժամ անց տարաներից հանել շոկոլադը։

Եվ աշխարհի ամենահամեղ շոկոլադն արդեն պատրաստ է։ Վայելե՛ք այն մեկ գավաթ դառը սուրճով։ Իսկական կատարելություն։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!