Տնական քաբաբներ թավայում․ համեղ և հյութեղ

Համեղ ուտել սիրում են բոլորը։ Առաջարկում ենք հորթի աղացած մսով պատրաստել համեղ, հյութեղ քաբաբներ։ Այս բաղադրատոմսով տանը կստանաք անսահման հաեղ ուտեստ, որը կգոհացնի ընտանիքի անդամներին։

Եվ այսպես, պատրաստեք հետևյալ անհրաժեշտ պարագաները՝

Աղացած միս — 600 գ

Ջուր — 2 ճ․ գ․

Աղ — 1,5 թ․ գ․

Խնձորի քացախ — 2 ճ․ գ․

Սոդա — ½ թ․ գ․

Շաքարավազ — ½ թ․ գ․

Օսլա — 2 թ․ գ․

Սամիթ — մի փունջ

Թթվասեր — 2 ճ․ գ․

Սոխ — 1 հ․

Սխտոր — 3 պճ․

Մսին միացնել աղ, սոդա, օսլա, թթվասեր և մանրացրած սխտոր։ Այս ամենը միախառնել և տեղափոխել պլաստիկ տոպրակի մեջ, որն էլ անհրաժեշտ կլինի կապել և 15 ր թողնել սառնարանում։

Չմոռացեք նախապես ձեռքով ծեծել միսը։ Կտրել սոխը կես օղակներով, խառնել ափսեում աղով և շաքարով, ավելացնել խնձորի քացախ և ջուր: Սամիթը մանրացնել, ցանել սոխի խառնուրդը, մարինացնել 15 ր։

Երկարավուն բարակ քաբաբներ ձևավորել և տապակել բոլոր կողմերից նախապաես տաքացված բուսայուղում և մատուցեք մարինացված սոխով։

Понравилась статья? Поделиться с друзьями: