Տղան ոտքերը կորցնելուց հետո սիրելիին նամակ գրեց, որ ուրիշի հետ է հանդիպում․ աղջկա վարմունքը ապշեցնող էր․ ուշագրավ պատմություն

Աղջիկը լացակումած նստեց նստարանին՝ անընդհատ հեռախոսին նայելով։ Ապա սկսեց արագորեն վերարկուի կոճակներն արձակել և հանկարծ քարացավ։ Կողքը նստած պապիկը հարցրեց՝ վա՞տ է զգում աղջիկն իրեն, քանի որ վերջինս չափազանց գունատ էր։

Աղջիկը պոռթկաց և ասաց, որ հենց նոր սիրելիից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ նա իրեն լքում է, բայց իրենք միասին մնալու հավերժ խոստում էին տվել։ Պապիկը նայեց նրա աչքերին և ասաց. «Ի՜նչ «խիզախ» տղա է… Ես պատերազմ էի գնացել, ամենուր կրակոցներն էին և սիրելիիս նկարը կրծքիս մոտ էի պահում…

Առ այսօր հիշում եմ նրա գրած նամակների ամեն մի բառը։ Մի օր պայթյունի հետևանքով 2 ոտքերս էլ կորցրի։ Եվ ես գրեցի նրան. «Քեզ այլևս չեմ սիրում, մեկ ուրիշին եմ հանդիպել»։ Ձեռքերս դողում էին, թուղթը ձեռքիցս անընդհատ ընկնում էր…»։  Եվ այդ պահին միայն աղջիկը նկատեց, որ ծերունին սայլակով էր։ «Ափսոս, որ կյանքը Ձեզ բաժանեց Ձեր սիրելիից»,- ասաց աղջիկը։

Ծերունին ժպտալով պատասխանեց, որ իր սիրելին աշխարհի կեսն անցավ…հոգնեց, բայց գտավ իրեն։ Մտավ հիվանդասենյակ, փարվեց և ասաց. «Քո նման տղամարդը չէր կարող ուրիշին սիրել։ Ես քո սուտը տողերի տակ կարդացի։ Դու պարզապես ինձ խղճացիր… դա է պատճառը»։ Ծերունին շարունակելով պատմությունը՝ ասաց, որ նրանք միասին ապրեցին և նրան սիրում է ամեն օր էլ ավելի շատ։ Նրանց միացավ պապիկի սիրելի կինը՝ ձեռքին պայուսակ։

Օգնեց ամուսնուն սայլակին նստել։ Այնուհետև շոյեց նրա գլուխը, ականջին կամաց ինչ-որ բան ասաց, և… երկինքը ժպտաց նրանց։ Պետք չէ տանջվել, տառապել… Նա ուղղակի Ձեր կյանքում տեղ է ազատել առավել արժանի տղամարդու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: