Տղան ասել է , որ իրեն ոչ ոք գիրք չի տվել. նա այն գտել է

Ֆեյսբուքի օգտատերերից մեկը հենց ֆեյսբուքի տիրույթում հրապարակել է մի տեսանյութ, որն ըստ էության ահազանգ էր   այն մասին, որ ինչ-որ անծանոթ կնոջ կողմից իր երեխային և նրա ընկերներին բաժանվել էին խայտառակ բովանդակությամբ , սրբապղծություն տարածող գրքեր:

Օգտատիրոջ անչափահաս երեխան 9  տարեկան է, ուստի բարձրացված հարցն ու տարածված տեսանյութն արժանացան համապատասխան մարմինների նաև պատգամավորների ուշադրությանը: Շուտով սրբապղծություն տարածող գրքի մասին տեսանյութ տարածող անձն ու իր անչափահաս երեխան հրավիրվեցին  Ոստիկանության Արաբկիրի բաժին:

Բաժնում տեղի ունեցած զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ թե տվել են , այլ նա է այն գտել, երեխան մատնացույց է արել  նաև այն խոտածածկ վայրը, որտեղից էլ գտել է գիրքը: Ոստիկանության Արաբկիր բաժնում վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր:

Այդ ամենի մասին իր ֆեսբուքյան էջում իր գրառմամբ տեղեկացրել է   Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը :

Понравилась статья? Поделиться с друзьями: