Տղամարդը զբոսայգում 97 տարի առաջ կորած ոսկյա մատանի է գտել

Ամերիկյան Իլինոյզ նահանգի Օլթոն քաղաքում տղամադրն այգում գտել է 97 տարի առաջ կորցրած ոսկե մատանին։ Սթիվ Էյմոնը պատմել է՝ ինչպես է ձմռանը զբոսնելիս եղել մետաղաորսման սարքով և հայտնաբերել մատանի՝ տասը կարատանի ոսկուց։

Գանձերի որսորդը համոզված է՝ զարդը գրեթե մեկ դարի հնության է, այն կորած է եղել, քանզի ընդամենը 7-8 սմ խորության վրա է եղել։

Էյմոնը փոքր հետաքննություն է անցկացրել և պարզել, որ այդ մաստանին պատկանել է զինվորական մասնավոր ակադեմիայի շրջանավարտ Մերվին Վոլլին։ Այն պատրաստվել է 1923 թվականին։ Էյմոնը նշել է՝ ակադեմիան ավարտելուց հետո Վոլլը, փոխգնդապետի կոչումով, մեկնել է երկրորդ համաշխարհային։ Նա մահացել է Քալիֆորնիայում։

Ավելի ուշ Էյմոնը կապվել է Վոլլի բարեկամի հետ՝ իմանալով, որ նա ամուսնացած է եղել և բալիկ է ունեցել։ Հիմա նա փորձում է գտնել բալիկին ու փոխանցել նրան հոր մատանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: