«Տղա՞, թե՞ աղջիկ»․ Արմենչիկի ընտանիքում համալրում է սպասվում․ նրանք երրորդ բալիկին են սպասում

Սիրված երգիչ Արմենչիկի գեղեցիկ ընտանիքը կհամալրվի։ Երգիչը  երրորդ անգամ հայր կդառնա։ Այդ մասին տեղեկացրել է Արմենչիկը ինսթագրամյան իր օգտահաշվում։

Ընտանիքն այդ առիթով միջոցառում է կազմակերպել, որի ժամանակ էլ պետք իմանան երեխայի սեռը՝ տղա՞, թե՞ աղջիկ։

Արմենչիկն այդպես էլ գրառել է և հարցրել  իր հետևորդներին․  «Տղա՞, թե՞ աղջիկ», սակայն ադպես էլ չի բացահայտել ապագա երեխայի սեռը։ Արմենչիկի կինը՝ Լուսինեն, նույնպես գրառում էր կատարել, որը նմանատիպ բնույթ ունի։

Նա մասնավորապես գրել է․ «Տղա՞, թե՞ աղջիկ։ Այնքան ոգևորված ենք, որ մեր ընտանիքը համալրվում է»։ Լուսանկարներում ընտանիքն անչափ երջանիկ տեսք ունի։

Հիշեցնենք, որ Արմենչիկը և Լուսինեն ամուսնացած են արդեն տասնմեկ տարի։ Նրանք ունեն երկու երեխա՝  9-ամյա Միքայելն ու 4-ամյա Անգելինան։ Զույգի երկրպագուներն անչափ ուրախացել են նրանց նորությամբ և մեկնաբանություններում հանդես են եկել շնորհավորանքներով և ջերմ բարեմաղթանքներով։

Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթանքներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!