Տխրում ես, որ հայերը Հայաստանից դուրս են գալիս, բայց մտածում ես՝ գոնե լավ ա, որ իրար մոտ են․․․ Արևիկ Ուդումյանը ԱՄՆ մեկնելու մասին

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը համացանցային հարթակներում ակտիվ է և հետևորդներին սիրով ցույց է տալիս իր կյանքի ուշագրավ իրադարձությունները, երբեմն իր փորձով կիսվում հետևորդներիկ հետ, իսկ երբեմն էլ հետևորդների խորհրդին դիմում հենց ինքը։

Հաղորդավարուհին երկու երեխաների մայրիկ է և մշտապես շտապում է և այդ անվերջ շտապողականության մեջ ժամանակ գտնում երեխաների, տան, ամուսնու, ըտանիքի համար։

Հաղորդավարուհին օրերս մեկնել էր Ամերիկա։ Իր այցելությունից Արևիկը մի գրառում է կատարել, որտեղ ցավ է հայտնել, որ հայրենիքը շատերն են լքում, սակայն նշում է, որ լավ է՝ գոնե արտերկրում հայերը շատ են և միասնական։

Արևիկ Ուդումյանը մասնավորապես գրել է․ «ԱՄՆ, մեր օրեր…

Իրարամերժ էմոցիաներ. մի կողմից տխրում ես, որ գնալով էլ ավելի շատ հայեր են Հայաստանից դուրս գալիս, մյուս կողմից մտածում ես` եթե Հայաստանից դուրս,  ապա գոնե լավ ա, որ իրար մոտ` թեկուզ օվկիանոսից այն կողմ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: