Տիրոջը խնդրում ենք մեկնաբանություններում նկարագրել այն, որպեսզի զարդը փոխանցենք իրեն․ Աննա Հակոբյան

ՀՀ Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ակտիվ է ոչ միայն աշխատանքային գործունեությամբ, այլ նաև սոցտիրույթում։

Տիկին Հակոբյանը ցույց  է տալիս, որ բաց է շփման համար և պատրաստ համագործակցության հայրենիքի համար նպատակային գործերում։ Վարչապետի տիկինը, սակայն, հաճախ  ենթարկվում է քննադատությունների, որոնց երբմեն նա պատասխանում է և փորձում հասկանալի դարձնել ամեն բան։

Գաղտնիք չէ, որ երկրի ղեկավարի ընտանիքը երբեմն զբոսնում  է քաղաքում, գնումներ կատարում և փորձում շփումներ հաստատել քաղաքացիների, հայրենակիցների հետ։ Այս անգամ Աննա Հակոբյանը զբոսանքի ժամանակ զարդ է գտել։ Կարծում ենք այն արժեքավոր զարդ է, քանի որ Վարչապետի տիկինը սոցտիրույթում գրառում է կատարել  և տեղեկացրել, որ պատրաստ է վերադարձնել զարդը և առաջարկել է մեկնաբանություններում նկարագրել այն։

Աննա Հակոբյանը մասնավորապես գրել է․ «Վարդանանց փողոցի մոտակայքում՝ մայթի վրա, զարդ ենք գտել։

Տիրոջը խնդրում ենք մեկնաբանություններում նկարագրել այն, որպեսզի կապ հաստատենք և զարդը փոխանցենք իրեն»։

Понравилась статья? Поделиться с друзьями: