Տիգրան Պետրոսյանի նոր տեսահոլովակը Լիա Զախարյանի մասնակցությամբ

«Ինչ էլ անեմ քիչ ա քեզ, սիրելու հարցում միջակ ես, ի՞նչ անեմ՝ սիրես ինձ վերջապես», այսպիսի կրկներգով, երգ է թողարկել երիտասարդ երգիչ Տիգրան Պետրոսյանը։ Երգի վերնագիրը՝ «Քիչ ա քեզ»։ Հեղինակը Գոռ Հակոբյանն է, ով մի ժամանակ ռեփեր էր, հետո յութուբեր, հետո դերասան հիմա է կիսառաբիս երգերի հեղինակ։

Հիշենք այն ժամանակները, երբ հոգնում էինք, որ ամեն մի երգի հեղինակը Հայկոն էր, տեսահոլովակը նկարում էր Հրաչ Քեշիշյանը հիշենք այդ ժամանակները, այն հարազատ դարձած ձայնը․ «Հայ ֆանատը ներկայացնում է», և երնեկ տանք գեղեցիկ այդ տարիներին, երբ դեռ երգիչները երգել գիտեին, երգեր գրում էին երգահանները։

Տիգրանի պրոդյուսերը Մենչն նույն ինքը՝ Արմեն Պետրոսյանը։ Նրանք, երգը ներկայացրել են տեսահոլովակով, որտեղ նկարահանվել է դերասանուհի Լիա Զախարյանը։

Տեսանյությում, բացի իրենից, մասնակցում են չորս գեղեցկուհի պարուհիներ։ Երգը, որպես այդպիսի, որևէ արտառոց բան չի ներկայացնում իրենից, եթե մինչ այս պահը չէիք էլ լսել, ուրեմն հաստատ «Մի գնա»-ն չէ, բայց մեկնաբանություններում բավականին ջերմ են ընդունել ուրախ, պարային երգը։

Понравилась статья? Поделиться с друзьями: