Տիգրան Ավինյանը հիանալի լուր է հայտնել

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հիանալի լուր է հայտնել։ Վերջին շրջանում հաճախ քննարկվում է Ֆիրդուսի թաղամասի վերակառուցման հարցը, և ահա կառուցապատողների հետ բանակցություններում դրական փոփոխություն է արձանագրվել՝ որոշվելով, որ այդ հատվածի հուշարձանները կպահպանվեն, իսկ շենքերի ֆասադներին համահունչ կստեղծվի զբոսաշրջային միջավայր՝ երկուսից չորս հարկանի պատմական շենքերով ու փայտե պատշգամբներով՝ երկու հարյուր մետր հետիոտնային ճանապարհով։

Այդ դրախտային վայրի շենքերի առաջին ու երկրորդ հարկերը սրճարանների ու հուշանվերների խանութների կվերածվեն, իսկ երկրորդ ու երրորդ հարկերում մշակութային գործիչների թանգարաններ կստեղծվեն։

Փոխվարչապետի խոսքով՝ այսկերպ կփարատվեն բոլոր մտահոգությունները, որ քաղաքը կկորցնի պատմական տեսքը։ Այն ավելի գեղեցիկ ու լավը կդառնա։

Իրապես, չքնաղ նախագիծ է թվում, որը, հուսանք, շուտով իրականություն կդառնա։ Դրախտային, գողտրիկ, հնաոճ ու պատմական այդ անկյունը, վստահաբար, կդառնա հայաստանյան այցեքարտերից մեկը և կգրավի տուրիստների ուշադրությունը մեր հրաշալի երկրին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!