Տիբեթական հորոսկոպ, այն կպատմի ձեր մասին ամեն բան ըստ ձեր ծննդյան տարեթվի

Տիբեթական հորոսկոպը կազմվել է  հարյուրավոր տարիներ առաջ՝ տիբեթյան վանականների կողմից։Այս հորոսկոպի կանխատեսումների հիմքում աստղաբանությունն է։ Հորոսկոպը բացահայտում է ձեր բնավորությունը, ըստ ձեր ծնված տարեթվի։Այն ունի  90% ճշգրտություն։ Անկախ նրանից հավատում ենք հորոսկոպների, թե ոչ միևնույն է հետաքրքիր է տեսնել, թե քեզ, որ կենդանու կամ նշանի հետ են ասոցացնում։Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տիբեթական հորոսկոպը։

ԵՐԿՆԱՅԻՆ ՕՁ

1940, 1952, 1964, 1976, 1988, 2000․Եթե ձեր ծննդյան տարեթիվը, այս տարեթվերից մեկն է, ապա ըստ Տիբեթյան հորոսկոպի դուք ԵՐԿՆԱՅԻՆ ՕՁ եք․

Այս տաարեթվերին ծնված մարդիկ շատ անկայուն բնավորություն ունեն։Նրանք ապրում են ոչ թե երկրի վարա, այլ սավառնում են երկնքում։Կյանքում ոչ մի դժվարություն չեն ունենում, քանի որ ամեն ինչի թեթև են նայում։ Նրանց հաջողակ թվերն են՝ 3, 15, 27, իսկ հաջողակ ամիսն է փետրվարը։

ԿՈԲՐԱ

1941, 1953, 1965, 1977, 1989, 2001․ այս տարեթվերին ծնվածները ԿՈԲՐԱ են․

Կոբրաները հաջողակ մարդիկ են։ Նրանք  լավ առաջնորդներ են, կարող են նաև զբաղվել  մանկավարժությամբ դա նրանց մոտ շատ հաջող կստացվի։ Քանի որ բանիմաց են և իրենց գիտելիքները փոխանցելու բոլոր մեթոդներին տիրապետում են։Նրանց հաջողակ թվերն են՝  1, 13, 25, իսկ հաջողակ ամիսը՝ հունիսը։

ԿՐԱԿԻ ՊԱՀԱՊԱՆ

1942, 1954, 1966, 1978, 1990, 2002 թ. այս թվականներին ծնվածները ԿՐԱԿԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ են․

Ըստ տիբեթյան հորոսկոպի այս նշանի տակ ծնվածները ունեն լավ զարգացած ինտուիցիա։ Կրակի պահապանները իսկապես իրենց ընտանիքի կրակը վառ պահողներ են, ուրախ են, ակտիվ և հոգատար։Նրանց հաջողակ թվերն են՝ 4, 16, 28, իսկ հաջողակ ամիսը՝ հունվարը:

ՄԱՔՈՒՐ ՋՐԻ ԱՂԲՅՈՒՐ

1943, 1955, 1967, 1979, 1991, 2003․ այս թվականներին ծնվածնեը ՄԱՔՈՒՐ ՋՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ են․

Այս նշանի տակ ծնվածները բարության մարմնավորումներ են, նրանք երբեք չարությամբ չեն լցվում ոչ մեկի հանդեպ։ Նրանցից դրական էներգիա է հորդում։Սիրում են բոլորին օգնել։Հաջողակ թվերն  են՝ 5, 17, 29: Հաջողակ ամիսը՝ հունվար:

ՆԵՖՐԻՏՅԱՆ ՍՈՒՐՆ

1944, 1956, 1968, 1980, 1992, 2004․ այս թվականին ծնվածների նշանը ՆԵՖՐԻՏՅԱՆ ՍՈՒՐՆ է․

Այս տարիներին ծնված մարդիկ սիրում են հանգիստ կյանք, չեն սիրում երբ ուրիշները փորձում են ներխուժել իրենց անձնական տարածք: Շատ ակտիվ են, ունեն փայլուն միտք, անընդհատ ճշմարտության փնտրտուքների մեջ են։ Հաջողակ  թվերը՝  6, 18, 30։Հաջողակ ամիսը՝  նոյեմբեր։

ՄԵՏԱՂՅԱ ԶԱՆԳ

1945, 1957, 1969, 1981, 1993, 2005․ այս թվականներին ծնվածների նշանը ՄԵՏԱՂՅԱ ԶԱՆԳՆ է․

Այս նշանի տակ ծնվածները զուսպ են, հավասարակշռված։Հաճախ զսպում են իրենց ցանկություններն ու էմոցիաները։Հոգատար են և շատ բարի։ Հաջողակ թվերը՝  7, 19, 31։ Հաջողակ ամիսը՝ սեպտեմբեր։

ԼՃԱՅԻՆ ԿՐԵԱՆԵՐ

1946, 1958, 1970, 1982, 1994, 2006․ այս թվականների ծնվածները ԼՃԱՅԻՆ ԿՐԵԱՆԵՐ են․

Այս մարդիկ վերահսկում են իրենց կյանքը, կարողանում են կայունություն պահպանել։ Լճային կրիաները հոգով նուրբ են ու զգայուն։ Հաջողակ թվերը՝  8, 20, 30։ Հաջողակ ամիսը՝ ապրիլ։

ԿԱՇՎԵ ԹևՆՈՑ

1947, 1959, 1971, 1983, 1995, 2007․ այս թվականներին ծնվածների նշանը ԿԱՇՎԵ ԹևՆՈՑՆ է․

Այս նշանի տակ ծնվածները շատ հետաքրքրասեր մարդիկ են, նրանց հետաքրքրում է այն ամենը ինչի մեջ մութ կողմ կա։Սիրում են ամենուր ուսումնասիրություններ կատարել։Նրանց թույլ կողմը այն է, որ վախենում են միայնակ մնալուց։Հաջողակ թվերը՝ 9, 21, 23։ Հաջողակ ամիսը՝ մարտ։

ՍԵՎ ԳՈՄԵՇ

1948, 1960, 1972, 1984, 1996, 2008․այս թվականին ծնվածների նշանը ՍԵՎ ԳՈՄԵՇՆ է․

Այս նշանի տակ ծնվածները շատ արդարամիտ մարդիկ են։Սիրում են ամեն ինչին իրենց արդար քրտինքով հասնել։Շատ աշխատասեր են։ Իրենց աշխատասիրությամբ կարողանում են վարակել նաև ընկերներին։Հաջողակ թվերը՝ 10, 22, 29։ Հաջողակ ամիսը՝ հուլիս։

ՆՈՐԱԼՈՒՍԻՆ

1949, 1961, 1973, 1985, 1997, 2009․ այս տարեթվերին ծնվածները ՆՈՐԱԼՈՒՍԻՆ են․

Նորալուսինները շատ դրական մարդիկ են, ամեն ինչին մոտենում են լավատեսությամբ։Սիրում են կյանքը, ուրախանում են նրա դրական կողմերով, իսկ դժվարությունները հաղթահարելու համար օգտագործում են իրենց խելքն ու իմաստությունը։ Հաջողակ թվերը՝ 11, 23, 31։ Հաջողակ ամիսը՝ օգոստոս։

ԿԻԶԻՉ ԱՐԵՎ

1950, 1962, 1974, 1986, 1998, 2010․այս թվականներին ծնվածների նշանը ԿԻԶԻՉ ԱՐԵՎՆ է․

Այս նշանի տակ ծնվածները իսկսկան ընկերասերներ են՝ հավատարիմ են, կամեցող, միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել։ Նրանք նաև լավ կյանքի ընկերներ են դառնում։Շատ հոգատար են, ներողամիտ։ Հաջողակ թվերը՝ 12, 24, 26։ Հաջողակ ամիսը՝ հոկտեմբեր։

ՎԱՆԱԿԱՆ

1951, 1963, 1975, 1987, 1999, 2011․այս տարեթվերին ծնվածների նշանը ՎԱՆԱԿԱՆՆ է։

Վանականները շատ հավասարակշռված մարդիկ են ։ Նրանց կայացրած ցանկացած որոշում լավ կշռադատված է, և վերջնական։ Այս նշանի տակ ծնվածները շատ հանդուրժող են շրջապատի նկատմամբ։ Նրանց հաջողակ թվերը՝ 11, 23, 28։Հաջողակ ամիսը՝ դեկտեմբեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: