Տեսնես ինչու՞ էին այս գազանները Երևանի գազանանոցում պահ մտել․․․ Դադարեցրեք բռնությունը

Հենց հիմա դիվանային բոլոր մասնագետները Երևանը ջարդուփշուր անելով ու ամբոխով մարդ ծեծելով, հայրենասիրական մաստեր-կլաս են ցույց տալիս։ Քանդում ու ավերում են, հարձակվում են։ Փաստորեն ահագին ուժեղ տղերք կային․․․գազանային տրամադրություններով։

Տեսնես ինչու՞ էին այս գազանները Երևանի գազանանոցում պահ մտել․․․Դադարեցրեք էս բռնությունը։ Գնացեք էլի պահ մտեք, թաքնվեք։ Մի խաղացեք մարդկանց էմոցիաների վրա։ Մի ղեկավարեք ու ձեր ուզած ուղղությամբ տարեք ցավից այդտեղ հայտնված մարդկանց։ Ովքեր միանում են էս վայրագություններին, ովքեր քոմենթներով սատարում են էս վայրագությունները․․․

Հիշեք, որ դուք որևէ բանով ահաբեկիչներից չեք տարբերվում։ Դուք սատարում եք բռնությունն։ Այս դաժանագույն վիճակում միայն միավորման ու բանականության շնորհիվ է հնարավոր լուծում գտնել, իսկ մտնել ԱԺ ու քանդուքարափով հարց լուծելու մասին մտածել, ոչ միայն սխալ է, այլ ահավոր է, իսկապես ահավոր է։

Հավաքեք ձեզ ու մի գնացեք ուխտադրուժ-դավաճանների հետևից։

Понравилась статья? Поделиться с друзьями: