Տեսեք, թե 6-ամյա երեխան ինչպես է դաշնամուր նվագում

Մարդը տաղանադով օժտված է լինում ի ծնե։ Նա այն կամ ունենում է, կամ՝ ոչ։ Երկրորդ տարբերակ գոյություն չունի։

Այդպես է եղել բոլոր ժամանակներում, այդպես է նաև մեր օրերում։ Չէ՞ որ ճշմարտություններ կան, որոնք բացարձակ են և փոփոխության ենթակա չեն։

Դրա վառ օրինակը տեսանյութի հերոսն է՝ 6-ամյա հնդիկ տղան։ Նա շատ պրոֆեսիոնալներից առավել արհեստավարժ է դաշնամուր նվագում։ Թվում է, թե նա մինչև ծնվելն է այսպես նվագել սովորել։

YouTube-ում տղայի՝ դաշնամուր նվագելու տեսանյութը 1 9000 322 դիտում է հավաքել։

Մեկնաբանություններում օգտատերերը հիանում են տղայի տղանադով, նրան հանճար անվանում։

«Աստված օրհնի նրան։ Հույս ունեմ՝ նրա ծնողները չեն ցանկանա, որ նա ինժիներ կամ տնտեսագիտության դոկտոր դառնա։ Նա գերազանց կլինի երաժշտության ասպարեզում»,-գրել է օգտատերերից մեկը։

«Ֆանտաստիկ է։ Դու ասես հրեշտակ լինես»,-երեխային գովաբանել է մեկ ուրիշը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!