Տեսանյութ այն մասին, թե ինչպես ճիշտ կրել բժշկական դիմակը. տեսանյութ

Վերջերս համացանցում հայտնվում են որոշ քաղաքացիների բողոքն արտահայտող տեսանյութեր. շատերը դժգոհում են, երբ ոստիկանը դիմակը ճիշտ չկրելու համար փորձում է տույժի ենթարկել:

Դեռևս փողոցում կհանդիպենք մարդկանց , ովքեր դիմակը կրում են սխալ, պատճառաբանում են , որ դժվար է շնչել, ինչը տրամաբանական է , որ չի կարող դրական ու սպասված արդյունք տալ և դեմքի մասերի բաց հատվածից վիրուսը հեշտությամբ կարող է ներս թափանցել կամ դուրս գալ:

Տարբեր են կարծիքները նաև այն մասին, թե որքանով է արդյունավետ դիմակ կրելը, սակայն Կառավարության վերջին որոշումները սահմանում են այն պարտադիր կրել՝ նույնիսկ եթե տանից դուրս ենք եկել ընտանիքիդ անդամի հետ և նույնիսկ եթե մեքենա ենք վարում:

Տեսանյութը սովորեցնում է  , թե ինչպես է պետք ճիշտ և գրագետ կրել դիմակը: Բացի կրելուց պետք է իմանալ նաև , թե ինչպես է պետք այն ճիշտ հանել : Սխալների դեպքում նույնիսկ միայն դիմակին հպումը ևս կարող է վիրուսի տարածման պատճառ դառնալ: Հանելուց հետո այն չպետք է դիպչել,այն աղբամանի մեջ է պետք գցել:

Ինչպե՞ս ճիշտ կրել բժշկական դիմակը

Ինչպե՞ս ճիշտ կրել բժշկական դիմակը. ներկայացնում է ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։#ArmGov

Опубликовано ՀՀ կառավարություն Пятница, 29 мая 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: