Տեղ գյուղի տունը գրшդի կրшկի տակ էր հայտնվել և шվիրվել… Նանե Արզումանյան

Նանե Արզումանյանը, ով հերոսի քույրիկ է, երբեմն կիսվում է իր սրտի, հոգու զգացողություններով, պատմում կարոտի մասին, որը  բույն է դրել իր և ընտանիքի անդաների մտքում և հոգում։ Այս անգամ լրագրողն իր և մայրիկի զրույցից մի հատված է կիսվել։

Նանեն գրել է․ «Մայրիկիս հետ եմ խոսում և հասկանում, որ մենք ապրելու ենք միշտ, հաղթելու ենք կյանքին, որովհետև ԲԱՐԻՆ կա… Պшտերшզմը միշտ հшրվшծել է մամայիս. ես ընդամենը 2 տարեկան էի, երբ Տեղ գյուղի նրա հայրական տունը գրшդի կրшկի տակ էր հայտնվել և шվիրվել…

Տեղ գյուղում ապրող բոլորը գիտեն, թե ինչպիսի բացառիկ ուժի տեր էր Պապիկս, ով ուներ բացառապես ամեն ինչ և միանգամից կորցնելուց հետո էլի ապրեց, արարեց իր գյուղում։ Տեղն ունիկալ է իր սովորույթներով, մշակութով, իր բացառիկ հանճարներով և անհավանական խելացի և արարող մարդկանցով։

Հիշում եմ՝ ինչպես էին մայրիկիս հորեղբայրն, հորաքույրը տունը կորցնելուց հետո կրկին տուն ստեղծել, ինչպես էին նորից ապրում և ինչպես էին դպրոցում դասավանդելուց հետո մանկավարժին բնորոշ բարությամբ ինձ սովորեցնում ամեն բան… Այս գյուղն իմ մանկության ամենալուսավոր հուշերի հանգրվանն է, իմ Ելենա տատիկի բարության և ստեղծարար կամքի վկան… Ես վստահ եմ, որ հիմա Տեղում ապրող ոչ ոք վախ չունի, քանի որ աննկարագրելի ուժի և ուղեղի տեր է ցանկացածը։

Քեռիս էլ պնդում է՝ վախենալու բան թուրքն ունի…Այնքան թանկ մարդիկ ունեմ այս գյուղում, ուզում եմ՝ ուժեղ մնաք… Սիրում եմ Ձեզ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: