«Տարբեր բացահայտումներ եղան, վերլուծություններ կատարեցի և զերծ եմ մնում երկրի ղեկավարին դավաճան անվանել»․ Մգեր Արմենիան փոխել է քաղաքական իր հայացքները․ տեսանյութ

Մգեր Արմենիա արտիստին ճանաչում են գրեթե բոլորը։ Երգիչը չհեռանալով երգարվեստից՝ մոտք գործեց քաղաքականություն։

Նա կուսակցություն է հիմնել և տեսակետները հայտնելիս՝ իր ելույթներում կարելի էր մշտապես լսել հակաիշխանական մոտեցումներ։

Օրերս երգիչը հարցազրույց է ունեցել, որի ընթացքում խոսել է քաղաքական իր հայացքների մասին և անակնկալ կերպով հայտարարել է, որ ինքը հաշվի է նստում ժողովրդական կարծիքի հետ։ «Ազգի ձայն» կուսակցության նախագահ Մգերը հայտարարել է՝ առաջիկայում մանակցելու են ՏԻՄ ընտրություններին։

Նշում է՝ այս պահին քաղաքական գործունեության մեջ են և զբաղվում են կուսակցաշինությամբ։ Ի զարմանս շատերի՝ Մգեր Արմենիան հայտարարել է, որ ընտրությունները լեգիտիմ էին և չի կարելի հաշվի չառնել ժողովրդին։

Նշել է՝ ժամանակին քննադատել է իշխանություններին և հավելել, որ բազմաթիվ բացահայտումներ և վերլուծություններ է կատարել, որի արդյունքում հասկացել է, որ վարչապետը դավաճան չէ։ Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: