Տատիկս մահացավ, մեր տունը վաճառեցին… Լիա Զախարյանը լաց լինելով խոսել է իր դժվար օրերի մասին․ տեսանյութ

Երբեմնի համացանցային բարձր ակտիվություն ունեցող դերասանուհի Լիա Զախարյանը տևական շրջան է, ինչ բացակայում է ինսթագրամյան հարթակից։

Նա ժամանակին շատ մտերիմ էր հետևորդների հետ, սիրով նրանց ներկայացնւոմ էր իր առօրյան և վայելում իր ինսթագրամյան օրերը։ Եվ ահա դերասանուհին օրերս հոլովակ է հանրայանցրել և հայտնել հետևորդներին, որ ինքն էլ անչափ կարոտել է իրեն ինսթագրամում և որոշել է վերադառնալ։

Դերասանուհին անկեղծոերն հայտնել է իր բացակայության պատճառների մասին։ Պարզվում է՝ Լիայի մոտ բավականին դժվարին ժամանակներ են եղել։ Մեկ տարի անց դերասանուհին չի կարողանում հաղթահարել տատիկի կորուստը։

Դերասանուհին խնդրում է  հետևորդներին իրեն ուժ փոխանցել, որպեսզի կարողանա վերադառնալ նախկին կյանքին։ Լիան հանրայնացված տեսանյութւոմ այնքան է անկեղծացել, որ նույնիսկ հուզվել և լաց է եղել։

Դերասանուհուն մեծ ուժ ու համբերություն ենք մաղթում և առաջարկում նրա հրապարակումները դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: