Ինչ տաղանդավոր կենդանի է:
Ընտանի կենդանիները շարունակում են զարմացնել իրենց տերերին։ Երբեմն նրանք գիտեն, թե ինչպես պետք է անել այն, ինչ սկզբունքորեն նրանք չպիտի անեին: Օրինակ, նվագել երաժշտական գործիքներ:
Բադդի Մերկուրին այդ կենդանիներից մեկն է: Նա ձեռք է բերել ժողովրդականություն սոց. ցանցերում շնորհիվ իր հմտությունների՝ նա նվագում է դաշնամուր:
Բադդին նաև սիրում է երգել եւ լավ է իրեն զգում երեխաների հետ: Այս տաղանդավոր շան տերերը YouTube-ում տեսանյութ են տեղադրել, որտեղ Բադդին շոու է կազմակերպել իր փոքրիկ «քրոջ» հետ:
Այս տեսահոլովակը հավաքել է ավելի քան 5 մլն դիտում։ Բայց հիմա դուք ինքներդ կհամոզվեք, որ նա արժանի է դառնալ աստղ:
Բադդին դաշնամուր է նվագում ամեն օր մի քանի անգամ։ Այս ընտանիքում բոլորը սիրում են արվեստը: Երբ երեխան պարում կամ երգում է, կենդանին ոգեշնչվում է եւ շտապում է ինչ-որ բան նվագել երաժշտական գործիքի վրա:
Այս ընտանիքը հույս ունի, որ իրենց ընտանի կենդանին ոչ միայն կբարձրացնի շրջապատի տրամադրությունը։ Նրանք նաեւ ցանկանում են, որ մարդիկ տեսնեն, թե որքան կարեւոր է, որ կենդանիներն ապրեն բարիությամբ լցված տանը: