Վրեժն այնպիսի ուտեստ է, որը սառը վիճակում են մատուցում․ աղջիկնե՛ր, երբեք թույլ չտաք, որ տղաները ձեզ անարգեն

Վրեժն ուտեստ է, որը սառը վիճակում են մատուցում։ Ծեծված, բայց բազմիցս ապացուցված ճշմարտություն է։ Երբեմն պետք է լռել, պետք է համբերատար լռել և սպասել, հետո գործի անցնել․ անգամ գլխի էլ չընկնի՝ ինչպես և ինչ կատարվեց։

Այդպիսի մի պատմություն ընկերուհուս հետ պատահեց։

Արտասահմանում հանգստանալիս ազգությամբ հայ երիտասարդի հետ էր ծանոթացել։ Թվում էր՝ ամեն ինչ լավ է։ Երկուսն էլ առույգ ու կայտառ էին, իրար լավ հասկանում էին։ Այսինքն՝ կային բարենպաստ պայմաններ կատարյալ հարաբերությունների համար։

Տղայի հետ ընկերուհիս ծանոթացել է իր ընկերուհու միջոցով, որի տանը հյուրընկալվել էր։ Նա տեղի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից է։ Ծանութության հաջորդ օրը երիտասարդն ընկերուհուս հրավիրում է զբոսանքի։ Ընկերուհիս սիրով ընդունում է հրավերը։ Երիտասարդն աղջկան իրենց տուն է հրավիրում։ Նա համաձայնում է, որովհետև տղայի մասին բոլորը միայն լավ բաներ էին խոսում, բացի այդ ընդհանուր շատ ընկերներ ու ծանոթներ ունեին, ուստի որևէ, այսպես ասած, «սխալ քայլ» նրա կողմից ընկերուհիս բացառում էր։

Տուն գնալով՝ սովորականի նման սրճել են, դեսից-դենից խոսել։ Հանկարծ տղան ակամայից հարցրել է․ «Իսկ եթե քեզ նեղացնե՞մ»։

Ընկերուհիս, ով բավականին համարձակ մարդ է, պատասխանել է․ «Դու չես կարող ինձ նեղացնել»։

Երիտասարդը սկսել է համբուրել ընկերուհուս, նա չի պատասխանել դրանց և ասել, որ դրա համար չի հյուր եկել իրենց տուն։

«Դե ես զգացի, որ դու ևս ցանկանում ես»,-ասել է տղան, բայց նրան տուն ճանապարհեց։ Բնականաբար, մինչ այդ փորձել է ամեն կերպ համոզել ընկերուհուս անել այն, ինչ ինքն է ցանկանում։ Բայց ապարդյուն։

Այդ քաղաքում նրանք այլևս չտեսնվեցին։ Հայաստան գալով՝ ընկերուհիս չէր մոռանում կատարվածը․ ախր ինչպե՞ս նա կարող էր այդպես վարվել։ Լավ, հասուն մարդիկ են, ցանկությունն էլ ինչ-որ տեղ հասկանալի է, բայց ընդամենը երկրորդ հանդիպման ժամանա՞կ։ Ճիշտ է, օտար երկրում, բայց տղան հայի նման է մեծացել, հայկական բարքերով, բացի այդ երկիրը եվրոպական երկիր չէր։ Այնպես որ, այնտեղ խորթ չէին հայկական նիստուկացը, նամանավանդ տղան հոգևորական աստիճան ուներ։

Ընկերուհիս որոշում է անպայման վրեժխնդիր լինել։ Եվ առիթն ընձեռում է հենց այդ երիտասարդը՝ սոցցանցով գրելով։ Ընկերուհիս սիրով պատասխանում է, անգամ ակնարկում, թե կրկին է այդ քաղաք գնալու։ Մի անգամ էլ ընկերուհիս է գրում այդ տղային՝ պատճառաբանելով իբր գինովցած լինելը և զրուցում․․․երեսին շպրտելով այն ամենը, ինչ մտածում է նրա մասին՝ ամբողջ ընթացքում ծաղրելով և նվաստացնելով նրան։

Հաջորդ օրը, ցանկանալով հասկանալ, արդյոք նա գլխի է ընկել, թե ինչ է կատարվել, ընկերուհիս հերթական հաղորդագրության մեջ ասաց իբր զղջում է երեկվա համար։ Երիտասարդն այդպես էլ չպատասխանեց․․․ նա շատ լավ հասկացել էր, թե ինչ է կատարվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: