Վրացի մի խումբ տղաներ երգ են նվիրել հայերին. տեսանյութ

Հայաստանի հարևանությամբ գտնվող գեղատեսիլ Վրաստանը ևս ակտիվ պայքար է մղում համավարակի դեմ , նրանք բավականին մեծ հաջողություններ են գրանցել այդ պայքարում և այսօր արդեն երկիրն ազատվել  է որոշ սահմանափակումներից:

Վրաստանում բնակվում է մոտ 250 000 հայ, ովքեր հիմնականում բնակվում են պատմական Ջավախքում: Հայերն ու Վրաստանը մշակութային շատ նմանություններ ունեն, հայերը սիրում են նաև վրացական խոհանոցը

Ծովափնյա հանգիստ կազմակերպելու լավագույն ընտրություն է նաև Վրաստան գնալը, ինչն այս տարի, ցավոք, հնարավոր չի լինի իրագործել: Եվ ահա համացանցում է հայտնվել մի գեղեցիկ տեսանյութ, որտտեղ մի խումբ վրացի տղաներ կատարում են Լիլիթ Հովհաննիսյանի և Վաչե Ամարյանի հայտնի և սիրված երգը :

Նախքան երգելը տղաներից մեկը սրտի խոսք է հղում հայերին բոլորի անունից՝ նշելով, որ հայերն ու վրացիները նույն երկինքն ու աստղերն ունեն և որ երգը սիրով նվիրում են հայերին ՝Վրաստանից: Կատարումը շատ դուր է եկել հայ հեևորդներին, մեկնաբանություններում նրանք շնորհակալություն են հայտնում տղաներին զգացմունքային կատարման համար, մաղթելով լավն ու բարին:

Սիրով՝ վրացիներից՝ հայ եղբայրներին ու քույրերին)

Սիրով՝ վրացիներից՝ հայ եղբայրներին ու քույրերին)

Опубликовано Asekose Среда, 27 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: