Վճռականություն և անկախություն․ Louis Vuitton-ը ներկայացրել է նոր, շքեղ հավաքածուն․ լուսանկարներ

Փարիզում նորաձևության շաբաթի շրջանակում տեղի է ունեցել Louis Vuitton ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Riders of the Knights հավաքածուն նվիրված է միջնադարյան համարձակ հերոսուհիներին, որոնց կյանքն ազդել է մարդկության պատմության ընթացքի վրա։

Միջնադարում միայն հզոր կանայք են լուսավորել մյուսների ուղին։ Նրանք վճռականության և անկախության խորհրդանիշեր են հանդիսանում՝ արժեքներ, որոնք բոնորոշում են Louis Vuitton-ի կնոջը։

Հավաքածուի հիմքում հազվագյուտ զարդեր են։ Royaume վզնոցի վրա կենտրոնական դիրք է զբաղեցնում կապույտ շափյուղան՝ զարդերից ամենահզորը։

Cavaliere մանյակը զարդարված է շպինելով, որն աչքի է ընկնում կարմիր գույնով և խորհրդանշում է կիրքն ու համարձակությունը։

Իսկ Reine մանյակի կուրացուցիչ ակվամարինները հիշեցնում են արքայական հոյապակ զարդերի և ինքնիշխանության մասին։

«Ֆրանսիական հայտնի նորաձևության տան՝ Louis Vuitton-ի հետ ծանոթանալը, այսպիսի թանկարժեք առիթով, երազանք է։ Երբ նայում ես զարդերին և դրանց ֆանտաստիկ փայլին, ավելի մոտ ես դառնում այդ գեղեցկությանը՝ ձուլվելով ժամանակին ու տարածությանը։ Riders of the Knights-ը ուժեղ հերոսուհիների մասին է, ինչպես նաև նրանց գաղտնիքների, թաքուն երդումների և իրենց համոզմունքներին հավատարմության մասին է, հանուն որոնց նրանք վտանգել են ամեն ինչ»,-ասել է PR մասնագետ Վալերիա Բաշինսկայան։

Понравилась статья? Поделиться с друзьями: