Վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. երկար ժամանակ մենք «նախկին կյանքին» չենք կարող վերադառնալ Արսեն Թորոսյան

Այսօրվա զեկույցի ժամանակ նախարար Ա. Թորոսյանը հայտարարել է, որ ունենք ևս մեկ նոր, չհայտարարված մահվան դեպք: Նա նշել է, որ մենք պետք է ակնկալենք վատագույն զարգացումներ, քանզի վիրուսի շրջանառությունը դարձել է այլևս անվերահսկելի: Նա ասում է, որ պատճառը այլ շատ աղբյուրների ի հայտ գալն է:

Նա կարևորել է անհրաժեշտ բուժսարքավորումներով բավականաչափ ապահովված լինելը, ինչպես նաև բոլոր տեսակի զարգացումներին պատրաստ լինելը:

Նախարարը փաստում է, որ եթե նախկինում վիրուսի հաստատված դեպքերը շատ էին, ապա աղբյուրները մեկ երկուսն էին ու հեշտ էր մեկուսացնել կոնտակտավորներին: Հիմա հաստատված դեպքերը քիչ են, բայց շատ են նոր աղբյուրները, ուստի հնարավոր է շուտով ավելի բարդ իրավիճակ ստեղծվի:

Բերելով Շվեդիայի վարած քաղաքականության օրինակը՝ նախարարը նշում է, որ նրանց մոտ արդենիսկ գրանցվել է 80 մահվան դեպք, ինչն իրենց 10 մլն բնակչության համար բավականին մեծ թիվ է և համարժեք է մեր բնակչության դեպքում մոտ 200 մահվան դեպք ունենալուն:

Եվս մեկ քաղաքացի առավոտյան մահացավ, ընդհանուր ունենք 12 մահ. Թորոսյան

Եվս մեկ քաղաքացի առավոտյան մահացավ, ընդհանուր ունենք 12 մահ. Արսեն ԹորոսյանՉենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում և մարում է. Թորոսյան

Опубликовано Ազատություն ռադիոկայան Пятница, 10 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!