«Վերադարձող գերիների թվում իմ համագյուղացին է՝ չափազանց հայրենասեր, ազնվագույն երիտասարդ․․․»

Թագուհի Մելքոնյանը գրում է․ «Վերադարձող գերիների թվում իմ համագյուղացին է՝ չափազանց հայրենասեր, ազնվագույն երիտասարդ։ Այն արհավիրքը, որի միջով անցել են մեր տղաները պատերազմի ժամանակ և գերության մեջ, մեզնից ոչ ոք չի կարող պատկերացնել, էլ չեմ ասում ծնողների տեսած տանջանքների մասին։

Ականապատ քարտեզների կարևորության մասին չեմ խոսում, քանի որ Արցախն ու Ակնան ադրբեջանական համարողները ի վիճակի չեն գիտակցել այդ քարտեզների կարևորությունը, չգիտեն, թե քանի զինվոր է զոհվել այդ տարածքներն ականապատելու համար, ինչ ռազմավարական խնդիր է այն լուծում և այլն։

Բայց… Նախքան հայտարարելը, որ Նիկոլը 15 գերու կյանք է փրկել, ինքներդ ձեզ հարց տվեք. ինչու՞ մեր տղաները չվերադարձան նոյեմբերին, ու՞մ մեղքով էր ձգձգվում նրանց վերադարձը, ինչո՞ւ դա եղավ հենց ընտրությունների նախաշեմին։

Ինչու՞ է կապիտուլյանտը քարոզարշվի ժամանակ հերթով գոռում վերադարձող տղաների անունները, ինչու՞ է մեր տանջված տղաների հաշվին դիվիդենտ հավաքում, ինչու՞ է մարդկանց զգացմունքները խաղարկում։ Եվ վերջապես, ինչու՞ են 150–ից ավելի տղաներ դեռ գերության մեջ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: