Վերադարձած տղաների մեջ է նաև շատերիս հայտնի Էրիկ Խաչատրյանը

Այսօր երեկոյան վարչապետի ներկայիս պաշտոնակատարը շատ ուրախալի նորություն հայտնեց այն մասին, որ հաջողվել է ադրբեջանական կողմի հետ համաձայնության գալ և Վրաստանի վարչապետի միջնորդությամբ հայրենիք վերադարձնել տասնհինգ տղաների։

Հընթացս հայտնի դարձան նաև տեղեկություններ, որոնց մասին Ն․ Փաշինյանը խոստացել էր խոսել մի փոքր ավելի ուշ։ Մասնավորապես ադրբեջանական կողմի մեդիա դաշտից իրազեկվեցինք, որ մեր տղաների վերադարձի համար հայկական կողմը հակառակ կողմին տվել է Աղդամի շրջանի տարածքների ականապատման քարտեզները։

Չնայած շատերի մոտ այս իրողությունը քննադատության նոր ալիք է բարձրացրել, սակայն շատ են նաև ուրախացողները, քանի որ տղաների վերադարձով տասնհինգ օջախներ վերստին հուսավառվեցին և վերակենդանացան։

Ն․ Փաշինյանը հանրայնացրել է տասնհինգ տղաների անուն ազգանունները և նրանց ծննդավայրերի մասին տեղեկություններ։ Նրա հանրայնացրած անվանացանկում առկա է նաև շատերիս հայտնի Էրիկ Խաչատրյանի անունը, որի վերադարձի մասին դեռ ամիսներ առաջ լուրեր էին տարածվել, ապա նորից հերքվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: