Վարչապետը պոզիտիվ լուսանկարներ է հրապարակել

Վերջին շրջանում համացանցում հրապարակվող նյութերը միայն բացասական հույզեր են առաջացնում առանց այն էլ վատ դրության մեջ հայտնված մեր ազգաբնակչության շրջանում:

Ամեն բացվող օր ավետիսի ակնկալիքով մեր հայրենաիկցները ստուգում են պաշտոնական նորությունները, որոնք մի օր անպայման ավելի հուսադրող կլինեն, քան այսօր են:

Վերջին հրապարակված նորությունն այն էր, որ վարչապետի ընտանիքը հաղթահարեց վիրուսը , և վարչապետը վերադարձավ իր բնականոն աշխատանքային ռեժիմին:

Երեկ վարչապետն ու առողջապահության նախարարն այցելեցին բուժհաստատություններ. վերակենդանացման բաժանմունքում հիվանդներից մեկի խոսքը ևս հուսադրող էր. ապահով ձեռքերում ենք, բժիշկները նույնիսկ անհնարն են անում մարդկանց կյանքի կոչելու համար: յլ երկրներից ևս լուրեր ու տեսանյութեր են հրապարակվում այն մասին, որ վիրուսը կարծես թե կամաց-կամաց նահանջում է ,

այդ համատեքստում կամաց-կամաց ավելանում են  դրական ու հուսադրող հեղինակայաին տեսանյութերը: Այսօր վարչապետը ևս պոզիտիվ լուսանկարների շարք է հրապարակել, դրանք  Աշտարակից Աբովյան տանող հիմնանորոգված ճանապարհի լուսանկարներն են,որի փոսերը երկար տարիներ շատ մեքենաներ են ջարդել և նաև վթարների պատճառ դարձել:

 

Լուսնկարները վարչապետը հենց այդպես էլ վերնագրել է ՝պոզիտիվ:

Понравилась статья? Поделиться с друзьями: